IMG_9989
Արզնի-Շամիրամի մայր ջրանցք
00009
Երեւանի Համակցված Շոգեգազային Ցիկլով Էլեկտրակայան
00004
Սևան ՀԷԿ-ի ձկնապաշտպան կառույցներ
00005
Սևան Դիլիջան ա/Ճ թունել
00003
Դիլիջանի ցամաքուրդային թունել
00002
Նոյեմբերյանի I աստիճանի պոմպակայանի ջրընդունիչ հանգույցի ջրաթափային պատվար
00007
Եղեգիսի կամրջային ջրանցույց
00006
"Արփա-Սևան" թունել
00008
Կեչուտի ջրամբար
IMG_0988
Արգել ՀԷԿ-ի արագահոս
Kindergarden-36-3
Երևանի թիվ 36 մանկապարտեզ
Գլխավոր տնօրենի ուղերձը

CEO

«Արփասևանշին» շինարարական կազմակերպությունը հիմնադրվել է 1969թ. և 1998թ. վերակազմավորվել «Արփա-Սևան» ԲԲԸ-ի:

Հիմնադրման օրվանից ի վեր «Արփա-Սևան» ԲԲԸ ունի գերազանց պատմություն՝ բարձրորակ ինժեներական, շինարարական եւ ծառայողական հմտություններով օժտված աշխատանքային թիմի գործունեության արդյունքը առաջարկելով այն պատվիրատուներին, որոնք կարևորում են որակը, արտադրողականությունը եւ վստահելիությունը: Անցած ավելի քան 45 տարվա մեր ունեցած հաջողությունների գրավականն է որակի բարձրացմանն ուղղված մշտական աշխատանքը:

Այս տարիների գործունեության ընթացքում շահագործման է հանձնվել 133 տարբեր բնույթի խոշոր օբյեկտ:

Մեր մարտավարությունը պարզ է ու ընկալելի, և այն թույլ կտա հասնել մեր նպատակներին, ապահովելով շարունակական զարգացում: Մեր մարտավարության հիմքում դրված սկզբունքները թույլ են տալիս կանխատեսել ապագայի հաջողությունները: Ընկերությունն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնց միասնությունը մեկ անգամ ևս ամրապնդում է մեր վստահությունը գալիք ժամակաշրջանի հաջողությունների մեջ:

Մեր գործարարությունը գործում է շղթայական փոխկապակցվածության սկզբունքով՝ սկսած օբյեկտի նախագծումից մինչև երաշխիքային շահագործումը: Ընկերությունը կանոնավոր կերպով հավաքագրում է բարձրորակ մասնագետներից կազմված թիմեր, որոնք օժտված են ցանկացած օբյեկտ նախատեսված ֆինանսական միջոցների սահմաններում և ժամանակին ավարտելու հմտությամբ:

Մեզ համար բավականաչափ հաճելի է աշխատել այս ոլորտում, և միաժամանակ մենք հնարավորություն ենք ընձեռում դիմորդների լայն շրջանակին՝ մասն դառնալու մեր աշխատանքային հայեցակարգին: Բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն միանալ մեզ, համագործակցել մեզ հետ, կարող են դիմել ըստ կայքում նախանշված ընթացակարգի:

Ցանկացած տիպի արձագանք ողջունելի է մեզ համար: Գրեք մեզ եթե ունեք հարցեր, որոնք իրենց արտացոլումը չեն գտել այս կայքում,

Գալիք համագործակցության ակնկալիքով

Պարույր Հակոբյան

Գլխավոր տնօրեն