IMG_9989
Արզնի-Շամիրամի մայր ջրանցք
00009
Երեւանի Համակցված Շոգեգազային Ցիկլով Էլեկտրակայան
00004
Սևան ՀԷԿ-ի ձկնապաշտպան կառույցներ
00005
Սևան Դիլիջան ա/Ճ թունել
00003
Դիլիջանի ցամաքուրդային թունել
00002
Նոյեմբերյանի I աստիճանի պոմպակայանի ջրընդունիչ հանգույցի ջրաթափային պատվար
00007
Եղեգիսի կամրջային ջրանցույց
00006
"Արփա-Սևան" թունել
00008
Կեչուտի ջրամբար
IMG_0988
Արգել ՀԷԿ-ի արագահոս
Kindergarden-36-3
Երևանի թիվ 36 մանկապարտեզ
2000-2003 Քանաքեռ ՀԷԿ-ի վերակառուցում

Պատվիրատու՝ «Ալստոմ Փաուեր ջենեռեյշեն» կոնսորցիում:

«Արփա-Սեւան» ԲԲԸ-ն իրականացրել է «Քանաքեռ ՀԷԿ-ի վերականգնում» ծրագրով նախատեսված շինարարական աշխատանքները հետեւյալ օբյեկտների վրա՝

1. Դերիվացիա (ՊԿ 0 + 00 — ՊԿ 123 + 351)՝
Դերիվացիոն ջրանցք, թիվ 1 եւ 2 թունելներ, փակաղակներին նախորդող ՕԿՋ, պիկային ջրանցք, նախախուց, տղմազտիչ պարզարան, ինժեներական կառուցվածքներ /կամուրջներ, հեղեղատարեր, ջրթողներ/:
2. Գլխամասային պատվար՝
Ջրընդունիչ կառուցվածք, հետիոտնային կամուրջ, մոտեցնող կամուրջ, Հրազդան գետի հունի մաքրում վերնաջրում եւ ստորնաջրում, ձախափնյա հոսանքուղղորդող պատ, ճնշածեփում:
3. Մալուխուղի՝
Ծածկի ջրամեկուսիչ աշխատանքներ:
4. Ճնշումային խողովակաշար՝
Անկեռային հենքերի ճնշածեփում, հատակի մաքրում եւ մետաղական սանդուղքի շինարարություն:
5. ՀԷԿ-ի շենք՝
Թիվ 5 եւ 6 գեներատորների եւ օդաճնշակայանի հիմքեր, մեքենայական սրահի հատակ, տուրբինային հարկի եւ մոնտաժման հարթակի հատակներ, հեռացնող ջրանցք եւ արտածծող խցեր, սանտեխնիկական եւ հարդարման աշխատանքներ, սարքավորումների տեխնիկական ջրամատակարարման խողովակաշար, պահեստ, ճանապարհներ եւ հարթակներ,
6. 110 ԿՎ ենթակայան՝
Թիվ 5 եւ 6 փոխակերպիչների եւ չափիչ թռիչքների հիմքեր, թիվ 5 եւ 6 փոխակերպիչների տարողություններ եւ դրանց հիմքեր, հողանցում, մալուխային խրամուղիների վերականգնում,
7. 35 ԿՎ ենթակայան՝
Ապատեղակայման աշխատանքներ, սեփական կարիքների սարքավորումների տեղակայում, տարածքի բարեկարգում:
8. Պարապ ջրերի ջրթափի արագահոս:

Աշխատանքների իրականացումը գործող եւ շահագործման մեջ գտնվող օբյեկտներում, ինչպես նաեւ դրանց հետ կապակցված ինժեներական կառուցվածքներում, ամռանը՝ գյուղատնտեսական նպատակներով տեղափոխվող ջրի առկայության եւ ձմռանը՝ բացասական ջերմաստիճանների պայմաններում առաջացնում էր լրացուցիչ դժվարություններ ու բարդույթներ աշխատանքների կազմակերպման գործում:

Սահմանված ժամանակացույցին համահունչ վերոհիշյալ ցանկին համապատասխան ընդհանուր առմամբ կատարվել են հետևյալ աշխատանքները՝

1. Հողային աշխատանքներ 48415 մ3
2. Բետոն եւ երկաթբետոն  10 710,6 մ3
3. Ամրանավորում  536,6 տ
4. Ճնշածեփում 5 սմ հաստությամբ 74 063,0 մ2
5. Ճնշածեփում 3 սմ հաստությամբ 4 723,0 մ2
6. Լցամղում 4940,6 մ3
7. Մետաղական պատրաստուկներ 37,5 տ
8. Ջերմակարեր 26 395 գծ.մ
9. Հավաքովի երկաթբետոն  122 մ3
10. Երեսպատման աշխատանքներ 1750,8 մ2
11. Թուջե սալիկներից հատակներ  210 մ2
12. Քուղերի հորատում 2 544,4 մ
13. Խողովակաշարեր 2 062 մ
14. Ուժային մալուխների տեղակայում 4 972 մ
15. Զուգարանային, լոգարանային հավաքակազմեր  15 հատ