IMG_9989
Արզնի-Շամիրամի մայր ջրանցք
00009
Երեւանի Համակցված Շոգեգազային Ցիկլով Էլեկտրակայան
00004
Սևան ՀԷԿ-ի ձկնապաշտպան կառույցներ
00005
Սևան Դիլիջան ա/Ճ թունել
00003
Դիլիջանի ցամաքուրդային թունել
00002
Նոյեմբերյանի I աստիճանի պոմպակայանի ջրընդունիչ հանգույցի ջրաթափային պատվար
00007
Եղեգիսի կամրջային ջրանցույց
00006
"Արփա-Սևան" թունել
00008
Կեչուտի ջրամբար
IMG_0988
Արգել ՀԷԿ-ի արագահոս
Kindergarden-36-3
Երևանի թիվ 36 մանկապարտեզ
1997-1999 Արգել ՀԷԿ-ի առագահոսի կառուցում

Պատվիրատու՝ «Սևան-Հրազդանյան ՀԷԿ-երի կասկադ» ՓԲԸ ՊՀ, Կոտայքի մարզ գ.Արգել
Արագահոսի վերականգնումը թելադրված էր Հրազդան գետի վրա գտնվող խոշորագույն ՀԷԿ-երից մեկի՝ Արգել ՀԷԿ-ի կայուն եւ անվտանգ շահագործումն ապահովելու անհրաժեշտությամբ: Նախկին արագահոսը փլուզվել էր սողքի հետեւանքով եւ այլեւս վերականգնման կամ մասնակի շահագործման ենթակա չէր: Նոր արագահոսի կառուցման աշխատանքները իրականացվել են բարդ լեռնային պայմաններում 28%o-32%o թեքության վրա: Այդ պայմաններում աշխատանքների իրականացման համար պահանջվեց մի շարք տեխնոլոգիական սխեմաների եւ հատուկ ճարտարագիտական լուծումների կիրառում:

Արդյունքում վերակառուցված 343.1մ հատվածի եւ վերստին նախագծված ու կառուցված 635մ հատվածների վրա կատարվել են շինմոնտաժային աշխատանքների հետեւյալ ծավալները՝

1. Հողային աշխատանքներ 212 876,9 մ3
2. Հորատման եւ պայթեցման աշխատանքներ  34 600 մ3
3. Բետոն եւ երկաթբետոն 11 596,0 մ3
4. Ամրանավորման աշխատանքներ 433,6 տ
5. Մետաղական կոնստրուկցիաներ  50,6 տ
6. Բետոնի կարերի լցարկում 1321,7 մ
7. Ф530մմ տրամագծով հորատվող լցնովի ցից-կանգնակներ 405 մ
8. Ամրացնող ցեմենտացիա 491,4 մ3
9. Քարե շարվածք 34,8 մ3
10. Մալուխների տեղակայում  2 694 գծ.մ
11. Խողովակաշարեր   1969 մ
12. Խճաքարային նախապատրաստական շերտի պատրաստում 2879,7 մ3
13. Ջրամեկուսիչ աշխատանքներ  5057,0 մ2
14. Ասֆալտբետոնե ծածկույթ  3905 մ2
15. Հավաքովի երկաթբետոն (ծածկի ամրացում)  99,6 մ3
16. Մետաղական կոնստրուկցիաների ներկում  640 մ2
17. Քուղերի հորատում 690 մ