IMG_9989
Արզնի-Շամիրամի մայր ջրանցք
00009
Երեւանի Համակցված Շոգեգազային Ցիկլով Էլեկտրակայան
00004
Սևան ՀԷԿ-ի ձկնապաշտպան կառույցներ
00005
Սևան Դիլիջան ա/Ճ թունել
00003
Դիլիջանի ցամաքուրդային թունել
00002
Նոյեմբերյանի I աստիճանի պոմպակայանի ջրընդունիչ հանգույցի ջրաթափային պատվար
00007
Եղեգիսի կամրջային ջրանցույց
00006
"Արփա-Սևան" թունել
00008
Կեչուտի ջրամբար
IMG_0988
Արգել ՀԷԿ-ի արագահոս
Kindergarden-36-3
Երևանի թիվ 36 մանկապարտեզ
Որակի հսկողություն

Որակյալ գործունեությունը ի սկզբանե եղել է «Արփա-Սևան» ԲԲԸ-ն առաջնային առաքելությունը: Որակի ապահովման մեր քաղաքանակությունը թելադրում է  համընդհանուր որակյալ գործունեության պատասխանատվության կրող դարձնել ընկերությունում ներգրավված յուրաքանչյուր աշխատակցի և աշխատանքային խմբի:

Մշտապես վերապատրաստվող փորձառու աշխատակազմը և փորձով կերտված բազմաստիճան կառավարման համակարգը ապահովում է ընկերության որակյալ գործունեությունն աշխատանքների բոլոր փուլերում: Ամենատարատեսակ աշխատանքերը բարեհաջող իրականացնելու և պատվիրատուների ակնկալիքներն արդարացնելու նպատակով մենք ստեղծել և լիարժեք ներդրել ենք բազմաֆունկիցոնալ որակի կառավարման և ապահովման ստանդարտների համակարգ, որը կիրառվում է ընկերության գործունեության բոլոր փուլերում:

Մեր որակի կառավարման և հսկման հիմունքներն են.

  • Հստակ սահմանել պատվիրատուի պահանջները, ակնկալիքները և հնարավորինս բացահայտել պատվիրատուի այն ցանկությունները,որոնք չեն գտել իրենց արտացոլումը նախագծային լուծումներում:
  • Բոլոր աշխատանքերն ուսումնասիրել, ծրագրավորել, կազմակերպել և կառավարել ժամանակացույցին և բյուջեին համապատասխան` աշխատանքները բարեհաջող ավարտին հասցնելով և ակնկալիքներին համահունչ:
  • Շարունակաբար վերագնահատել որակի կառավարման և հսկման համակարգի էֆեկտիվությունը և պատվիրատուի գնահատականի և ընկերության գործունեության վերլուծության արդյունքների հիման վրա իրականացնել բարեփոխումներ:
  • Ապահովել ընկերության գործունեության համապատասխանությունը օրենսդրական և նորմատիվային փաստաթղթերի պահանջներին:
  • Աշխատանքային պարտականությունների որակյալ և լիարժեք կատարումն ապահովելու համար աշխատակազմին ուսուցել և ապահովել համապատասխան միջոցներով:

Մեր կատարած աշխատանքերը մեր գործունեության բարձր որակի  լավագույն և ամենատեսանելի օրինակներն են,  ընկերության կառավարման համակարգի որակը գնահատվել է նաև  ISO 9001 : 2008 սերտիֆիկատի շնորհմամբ, ինչպես նաև մի շարք այլ պարգևներով:

2020թ.  «TOP TEN AWARD»-ի կողմից ներդրվել է ISO  45001;2018 ստանդարտի որակի կառավարման համակարգ

2020թ.  «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի կողմից ներդրվել է ԻՍՕ 9001:2015 համապատասխանության սերտիֆիկատը

2020թ.  «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի կողմից ներդրվել է ԻՍՕ 14001:2015 համապատասխանության սերտիֆիկատը