IMG_9989
Արզնի-Շամիրամի մայր ջրանցք
00009
Երեւանի Համակցված Շոգեգազային Ցիկլով Էլեկտրակայան
00004
Սևան ՀԷԿ-ի ձկնապաշտպան կառույցներ
00005
Սևան Դիլիջան ա/Ճ թունել
00003
Դիլիջանի ցամաքուրդային թունել
00002
Նոյեմբերյանի I աստիճանի պոմպակայանի ջրընդունիչ հանգույցի ջրաթափային պատվար
00007
Եղեգիսի կամրջային ջրանցույց
00006
"Արփա-Սևան" թունել
00008
Կեչուտի ջրամբար
IMG_0988
Արգել ՀԷԿ-ի արագահոս
Kindergarden-36-3
Երևանի թիվ 36 մանկապարտեզ
2010-2016 “Արփա-Սևան” թունելի հիմնանորոգում

“Արփա-Սևան” թունելի հիմնանորոգումը իրականացվում է “Աբու-Դաբի Զարգացման հիմնադրամի աջակցությամբ իրականացվող “Արփա-Սևան” թունելի հիմնանորոգում ծրագրի շրջանակներում”

Պատվիրատու՝ “Պետական գնումների գործակալություն” ՊՈԱԿ:

“Արփա-Սևան” թունելի հիմնանորոգման ծրագրի նպատակն է վերականգնողական աշխատանքներից հետո և այդ ընթացքում ապահովել Արփա-Սևան ջրատարի թունելների կայունությունը և անխափանությունն (անվտանգությունը) Արփա-Սևան ջրատարի ուղեծրի ամբողջ երկարությամբ:
Շինարարական աշխատանքներն ընդգրկում են թունելի կամ նրա մի մասի (հատակ) երեսարկների դեֆորմացված հատվածների վերակառուցումը:
Նշված հատվածներում երեսարկները լրիվ վերակառուցվում են, իրացվելով որպես ընդերքահորատանցման աշխատանքների լրիվ փուլ` հետագա նոր ուժեղացված երեսարկների կոնստրուկցիաների կառուցումով:
“Եղեգիս” շինհրապարակից իրականացվում են թիվ 2 թունելում հատակի բետոնե երեսարկի վերակառուցման աշխատանքները` փոխարինելով հին ջարդված բետոնե վաքը միաձույլ երկաթբետոնյա կոնստրուկցիաներով:
Վերակառուցման աշխատանքներին զուգահեռ իրականացվում են ետերեսարկային դատարկությունների լցոնման, լցամղման և ստուգողական լցամղումներ նոր երեսարկներում
Վերակառուցվող երեսարկները կատարվում են միաձույլ երկաթբետոնից, միասնական տեխնոլոգիական սխեմայով, տարբեր տիպային կոնստրուկցիաների կիրառմամբ:

 Կատարված աշխատանքների հիմնական ծավալներն են`

1. Հողային աշխատանքներ 23649.1 մ3
2. Բետոն եւ երկաթբետոն 20370.5 մ3
3. Ցեմենտացիոն աշխատանքներ 30302.1 մ2
4. Ամրանավորման աշխատանքներ 1382.2 տ