IMG_9989
Արզնի-Շամիրամի մայր ջրանցք
00009
Երեւանի Համակցված Շոգեգազային Ցիկլով Էլեկտրակայան
00004
Սևան ՀԷԿ-ի ձկնապաշտպան կառույցներ
00005
Սևան Դիլիջան ա/Ճ թունել
00003
Դիլիջանի ցամաքուրդային թունել
00002
Նոյեմբերյանի I աստիճանի պոմպակայանի ջրընդունիչ հանգույցի ջրաթափային պատվար
00007
Եղեգիսի կամրջային ջրանցույց
00006
"Արփա-Սևան" թունել
00008
Կեչուտի ջրամբար
IMG_0988
Արգել ՀԷԿ-ի արագահոս
Kindergarden-36-3
Երևանի թիվ 36 մանկապարտեզ
2009-2011 Սպիտակի ինքնահոս համակարգի կառուցում

Պատվիրատու՝ “ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ” ՊՈԱԿ

Կառուցվել է նոր ինքնահոս ոռոգման համակարգ, որը ներկայացված է 4887մ երկարությամբ 820×7 մմ տրամագիծով ստորգետնյա կառուցվող մետաղական խողովակաշարի տեսքով, որի գլխամասը համընկնում է Նալբանդի բաց ջրանցքի գլխամասի հետ: Ջրամատակարարումը իրականացվում է Չիչխան գետից: Միացված է առկա 1200մմ տրամագիծ ունեցող դյուկերին: Իրականացվել է նաև խողովակների արտաքին և ներքին մակերևույթների հիդրոմեկուսացում:

Խողովակաշարի կառուցմամբ վերացվել է Նալբանդի ջրհան կայանը:

Այս համակարգը ոռոգում է 800հա հողատարածք Շիրակամուտ, Մեծ Պառնի, Սարալանջ և Կաթնաջուր համայնքներում, 545 լ/վրկ ջրի քանակով:
Աշխատանքները ներառել են բնահողերի մշակում և փոսորակի ստեղծում ինչպես ցամաքում, այնպես էլ գետի հունի երկայնքով, ջրատար խողովակաշարի տեղադրում հիդրոմեկուսացում, խողովակաշարի գլխամասային հանգուցի կառուցում` մասնավորապես բետոնե, երկաթբետոնե կառուցվածքներ, ջրթող և ջրաչափական հանգույցներ, բաժանարար և դատարկվող հորերի իրականացում, պահանջվող մետաղական աշխատանքներ, փականների տեղադրում, աշխատանքներ կապված իրերի և նյութերի տեղափոխման հետ շինհրապարակ և տեղադրում:
Կատարված աշխատանքների հիմնական ծավալներն են`

1. Հողային աշխատանքներ 42427.32 մ3
2. Բետոնային աշխատանքներ 525.68 մ3
3. Ամրանավորման աշխատանքներ և մետաղական կոնստրուկցիաներ 6737.87 կգ
4. Խողովակաշար 5143.5 մ