IMG_9989
Արզնի-Շամիրամի մայր ջրանցք
00009
Երեւանի Համակցված Շոգեգազային Ցիկլով Էլեկտրակայան
00004
Սևան ՀԷԿ-ի ձկնապաշտպան կառույցներ
00005
Սևան Դիլիջան ա/Ճ թունել
00003
Դիլիջանի ցամաքուրդային թունել
00002
Նոյեմբերյանի I աստիճանի պոմպակայանի ջրընդունիչ հանգույցի ջրաթափային պատվար
00007
Եղեգիսի կամրջային ջրանցույց
00006
"Արփա-Սևան" թունել
00008
Կեչուտի ջրամբար
IMG_0988
Արգել ՀԷԿ-ի արագահոս
Kindergarden-36-3
Երևանի թիվ 36 մանկապարտեզ
2009-2011 Արզնի-Շամիրամի, Ստորին Հրազդանի, Արտաշատի և Շիրակի մայր ջրանցքների վերականգնում

Պատվիրատու՝ “ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ” ՊՈԱԿ

Ջրանցքները վերականգնվել են իրենց գոյություն ունեցող կտրվածքով:

Վերականգնելու համար  իրականացվել են հետևյալ միջոցառումները.
– Ջրանցքների մաքրում նստվածքներից և բուսականությունից:
– Հատակի և շեպերի քայքայված բետոնի քանդում:
– Բետոնի արտաքին մակերեսի մաքրում շեպերում և հատակում:
– Շեպերում և հատակում առաջացած խոռոչները B 7.5 դասի բետոնով հավասարեցում:
– Ջրանցքի հատակի բետոնապատում 10 սմ հաստությամբ B 12.5 դասի բետոնով, գոյություն ունեցող բետոնի վրա
– Սեղանաձև կտրվածքով անցնող հատվածներում շեպերի երեսպատում 10 սմ հաստությամբ B 12.5 դասի բետոնով, գոյություն ունեցող բետոնի վրա:
– Ուղղահայաց կտրվածքով շեպերի վրա, որը հիմնականում տուֆ քարի շարվածքից է, այս հատվածներում պատերի բետոնապատում 10 սմ հաստությամբ B 12.5 դասի բետոնով, գոյություն ունեցող պատերում նախապես ամրացնելով ցուցաձողեր ø10 AI ամրանից և օգտագործել ամրանացանց ø6 AI, հին և նոր բետոնների կապը ավելի հուսալի դարձնելու համար:
– Ջրթողների վերանորոգեում, տեղադրելով նոր փականներ:
– Ջրանցքների հատակում և շեպերում առաջացած խոռոչների լիցք B 7.5 դասի բետոնով:
– Այն հատվածներում, որտեղ ջրանցքի պատերը երեսպատված են (3×1.5)մ ե/բ հավաքովի սալերով` սալերի ապամոնտաժում և մոնտաժում, քայքայված սալերի փոխարեն նոր սալերի տեղադրում: Սալերի ետևում ստեղծվել է բետոնի նախապատրաստական շերտ B 7.5 դասի բետոնով:

Կատարված աշխատանքների հիմնական ծավալներն են`

1. Ջրանցքի մաքրում բերվածքներից  21300 մ3
2. Գրունտի մշակում (ներառյալ տեղափոխում և/կամ հարթեցում) 11400 մ3
3. Հատակի բետոնի տակի նախապատրաստական շերտի տեղադրում  2400 մ3
4. Գաբիոն 600 մ3
5. Գոյություն ունեցող հին բետոնի և Ե/Բ կոնստրուկցիաների ապամոնտաժում 14200 մ3
6. Բետոնի մակերեսի մաքրում 123500 մ2
7. Միաձույլ երկաթբետոնի իրականացում 16600 մ3
8. Ամրաններ 192 տ
9. Տորկրետ-բետոնի իրականացում 41500 մ2
10. Ջերմային կարերի իրականացում  37100 գծմ