IMG_9989
Արզնի-Շամիրամի մայր ջրանցք
00009
Երեւանի Համակցված Շոգեգազային Ցիկլով Էլեկտրակայան
00004
Սևան ՀԷԿ-ի ձկնապաշտպան կառույցներ
00005
Սևան Դիլիջան ա/Ճ թունել
00003
Դիլիջանի ցամաքուրդային թունել
00002
Նոյեմբերյանի I աստիճանի պոմպակայանի ջրընդունիչ հանգույցի ջրաթափային պատվար
00007
Եղեգիսի կամրջային ջրանցույց
00006
"Արփա-Սևան" թունել
00008
Կեչուտի ջրամբար
IMG_0988
Արգել ՀԷԿ-ի արագահոս
Kindergarden-36-3
Երևանի թիվ 36 մանկապարտեզ
2004-2006 Վայոց Ձոր մարզի հողերի ինքնահոս ոռոգման համակարգ

Պատվիրատու՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության Որոգման համակարգի վերականգնման ԾԻԳ
Օբյեկտի գծով կատարվելիք շինմոնտաժային աշխատանքների ցանկն իր մեջ ներառում էր՝

1. Հերմոն բնակավայրի մոտակայքում գտնվող եւ գործող էլեկտրակայանը սնող ջրընդունիչ պատվարի նորացում եւ ընդլայնում /Ջրընդունիչ թիվ 1/.
2. 2.9 կմ գետի հունով դեպի ներքեւ գտնվող նոր ջրընդունիչ հանգույցի շինարարություն, /ջրընդունիչ թիվ 2/.
3. Յուրաքանչյուր ջրընդունիչ սնում է առանձին խողովակաշար, որոնք ուղոդրվում են միեւնույն ուղեծրով դեպի Վերնաշեն պոմպակայան.
4. Թիվ 1 եւ թիվ 2 ջրընդունիչ հանգույցներից մեկնարկվող հիմնական ջրատարների երկարությունը համապատասխանաբար կազմում է 19.12 եւ 16.18 կմ: Բացառությամբ թիվ 2 ջրընդունիչ հանգույցից մեկնարկող ջրատարի 1200 մմ տրամագծով 4.21 կմ երկարությամբ հատվածից, ամբողջ ջրատարը բաղկացած է 1000մմ տրամագծով մետաղական խողովակներից եւ օժտված է սպասարկման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, մասնավորապես՝ օդաթող /օդահեռ/ սարքերով, ջըրթափ սողնակային փակաղակներով, մտոցներում տեղակայված ջրաչափերով:
Կատարվել են հիմնական աշխատանքների հետեւյալ ծավալները՝

1. Հողային աշխատանքներ 457 705 մ3
2. 1020մմ տրամագծով խողովակաշարերի տեղակայում 39 800 մ
3. Մետաղական պատրաստուքներ 34.14տ
4. Խողովակաշարերի արտաքին ջրամեկուսացում 39 840մ
5. Խողովակաշարերի ներքին ջրամեկուսացում 114 575 մ
6. Բետոն եւ երկաթբետոն 3 560 մ3
7. Կարեր 359 մ