IMG_9989
Արզնի-Շամիրամի մայր ջրանցք
00009
Երեւանի Համակցված Շոգեգազային Ցիկլով Էլեկտրակայան
00004
Սևան ՀԷԿ-ի ձկնապաշտպան կառույցներ
00005
Սևան Դիլիջան ա/Ճ թունել
00003
Դիլիջանի ցամաքուրդային թունել
00002
Նոյեմբերյանի I աստիճանի պոմպակայանի ջրընդունիչ հանգույցի ջրաթափային պատվար
00007
Եղեգիսի կամրջային ջրանցույց
00006
"Արփա-Սևան" թունել
00008
Կեչուտի ջրամբար
IMG_0988
Արգել ՀԷԿ-ի արագահոս
Kindergarden-36-3
Երևանի թիվ 36 մանկապարտեզ
1995-1998 Երմետրոպոլիտենի ջրհեռացման թունելի կառուցում

Պատվիրատու՝ ՀՀ տրանսպորտի նախարարության Երմետրոպոլիտենի կառուցման դիրեկցիա,

Այս նախագծի նպատակն էր՝ կառուցել ջրհեռացման հանքուղի 1400մ երկարությամբ եւ 8մ2 կտրվածքով, «Զորավար Անդրանիկ» կայարանի ստորգետնյա ջրերը Հրազդան գետի հուն արտանետելու համար: Ինքնահոս ջրթափի կառուցման շնորհիվ դադարեցվեց «Զորավար Անդրանիկ» եւ «Հանրապետության Հրապարակ» կայարանների ջրհեռացման պոմպակայանների աշխատանքը, իսկ թունելի շահագործումը դարձավ առավել հուսալի եւ ոչծախսատար:
Ստորգետնյա հորատացման աշխատանքները իրականացվում էին բարդ լեռնաերկրաբանական պայմաններում, ստորգետնյա ջրերի ակտիվ ներհոսքի պարագայում, մետրոպոլիտենի կայարանի մոտակայքում, բնակելի տների տակով եւ քաղաքային կոմունիկացիաների հարեւանությամբ: Հանքուղու մինիմալ խորությունն էր բնահողի մակերեւույթից 10-15մետր:

Կատարվել են հետեւյալ  աշխատանքների ծավալները՝

1. Ժայռային հանքուղիների հորատանցում 433 գծ.մ
2. Ժայռային ապարների քարհանում 7439 մ3
3. Բետոն եւ երկաթբետոն 4258,3 մ3
4. Ցեմենտի շաղախի ճնշամղում /նախնական եւ ստուգիչ/ 36 608,3 մ2
5. Խողովակաշարի տեղադրում 2263 մ
6. Ամրան եւ մետաղական կոնստրուկցիաներ 69 տ
7. Ջրհեռացման հորատանցքերի հորատում  4068 մ
8. Լուսավորության էլեկտրագծեր 1500 մ