IMG_9989
Արզնի-Շամիրամի մայր ջրանցք
00009
Երեւանի Համակցված Շոգեգազային Ցիկլով Էլեկտրակայան
00004
Սևան ՀԷԿ-ի ձկնապաշտպան կառույցներ
00005
Սևան Դիլիջան ա/Ճ թունել
00003
Դիլիջանի ցամաքուրդային թունել
00002
Նոյեմբերյանի I աստիճանի պոմպակայանի ջրընդունիչ հանգույցի ջրաթափային պատվար
00007
Եղեգիսի կամրջային ջրանցույց
00006
"Արփա-Սևան" թունել
00008
Կեչուտի ջրամբար
IMG_0988
Արգել ՀԷԿ-ի արագահոս
Kindergarden-36-3
Երևանի թիվ 36 մանկապարտեզ
1968-1980 Արփա-Սևան թունելի թիվ 2 թունելախորշի կառուցում

Պատվիրատու՝ ԽՍՀՄ էներգետիկայի եւ ելեկտրոֆիկացիայի նախարարության “Армглавэнерго” վարչություն:

Թիվ 2 թունելախորշի երկարությունն է 30 կմ, կտրվածքը կամարաձեւ 3,7Х3,7 մ չափսերի եւ շրջանաձեւ 4,1 մ տրամագծքվ: Թունելը կառուցվել է 7 փորվածքաճակատներով: 5-րդ եւ 11-րդ փորվածքաճակատները մեկնարկվել են մուտքի եւ ելքի շքամուտքերից: Հորատանցումը թիվ 5 բիս եւ 6 փորվածքաճակատներով իրականացվել է թիվ 2 հորանի միջոցով, որի տրամագիծն է 6մ, խորությունը 342մ: Հորատանցումը թիվ 7 եւ 8 փորվածքաճակատներով իրականացվել է թիվ 3 հորանի միջոցով, որի տրամագիծն է 6մ, խորությունը 660մ: Հորատանցումը թիվ 9 եւ 10 փորվածքաճակատներով իրականացվել է թիվ 4 հորանի միջոցով, որի տրամագիծն է 6մ, խորությունը 360մ:

Արփա-Սևան ջրատարի կառուցվածքների ամբողջ համակարգը հիմնականում կառուցվել է «Հիդրոմասնագետշին» Համամիութենական Միավորման «Արփասևանշին» շինվարչության ուժերով: Հորանների սպասարկման համար ներգրավվել է Ուկրհորանշին ենթակապալառու կազմակերպությունը:  Թունելի շինարարությունն իրականացվում էր բարդ լեռնաերկրաբանական պայմաններում, Վարդենիսյան լեռնաշղթայի տակով մակերեւույթից բավական մեծ խորության վրա: Սպասարկման վերգետնյա աշխատանքներն իրականացվում էին ծովի մակերեւույթից 1320 մ բարձրության վրա: Հորատանցման ընթացքում հաճախակի էին դարձել անդեզիտա բազալտային ճաքճքված ապարներից СО2 գազերի եւ ապարների ժայթքման երեւույթները, մինչեւ 65оС հասնող ստորգետնյա տաք ջրերի ներհոսքը, ընդերքի երկրաջերմային բարձր ջերմաստիճանը, որը տեղ տեղ հասնում էր 42 – 48оС եւ պահանջում էր ուժեղացված մշտական օդափոխություն փորվածքաճակատում: Թունելի 3 կիլոմետրանոց հատվածը խաչվում էր Հանքավան-Սյունիքյան տեկտոնական խզվածքի հետ, որի երկայնքով հայտնաբերվել են միոցեն ժամանակշջանի կավային գրունտներ 600-800 մ խորության վրա: Հայտնաբերված կավերը ցուցաբերում էին բավականին բարձր լեռնային ճնշում, որը մասամբ հասնում էր 400տ/քառ.մ: Ցանկացած տիպի ամրակապերը, երկաթբետոնյա երեսարկը եւ թուջե ամրակաօղակները կոտրվում էին առաջին իսկ 10 օրվա ընթացքում: Թիվ 8 եւ 9 փորվածքաճակատներում շինարարությունը նոր նախագծային լուծումների բացակայության պատճառով դադարեցվեց մինչեւ 1.5 տարի ժամանակահատվածով: Թունելի 800 մ հատվածը մի քանի անգամ վերաամրակապվեց, մինչեւ ճարահատյալ կիրառվեց երկաթբետոնյա բլոկների կոշտ միացումը: Բլոկների հաստությունը 50սմ էր, ամրանավորման աստիճանը՝ 3.2%, երեսարկի տրամագիծը 4.1մ: Հիշյալ բարդույթներին զուգահեռ հորատանցումը ուղեկցվում էր ստորգետնյա ջրերի պոռթկումներով, որոնցից առավել կատաստրոֆիկը տեղի ունեցավ 1976թ., երբ +8оС ջերմաստիճան ունեցող սառը ջրի մշտական ներհոսքը թունել կազմում էր 600 լ/վարկ: Ջրի պոռթկման հետեւանքով թիվ 9 փորվածքաճակատում աշխատանքները դադարեցվեցին եւս կես տարով:

Իրականացվել են հետևյալ հիմնական շինմոնտաժային աշխատանքները՝

1. Թունելի հորատանցում եւ վերակառուցում 48 358 գծ.մ
2. Լեռնային ապարների մշակում 1 մլն. մ3
3. Կամարաձեւ ամրակապերի տեղակայում 18 300 տ
4. Բետոն եւ երկաթբետոն 483 000 մ3
5. Ամրանավորում 27 370 տ
6. Տարբեր տրամաչափի խողովակաշարերի ապամոնտաժում եւ մոնտաժում  397 կմ
7. Ետերեսարկային հատվածի լցարկման եւ ստուգիչ լցամղում  127 665 մ3
8. Ուժային եւ լուսավորության մալուխների մոնտաժում եւ ապամոնտաժում 50,0 կմ