IMG_9989
Արզնի-Շամիրամի մայր ջրանցք
00009
Երեւանի Համակցված Շոգեգազային Ցիկլով Էլեկտրակայան
00004
Սևան ՀԷԿ-ի ձկնապաշտպան կառույցներ
00005
Սևան Դիլիջան ա/Ճ թունել
00003
Դիլիջանի ցամաքուրդային թունել
00002
Նոյեմբերյանի I աստիճանի պոմպակայանի ջրընդունիչ հանգույցի ջրաթափային պատվար
00007
Եղեգիսի կամրջային ջրանցույց
00006
"Արփա-Սևան" թունել
00008
Կեչուտի ջրամբար
IMG_0988
Արգել ՀԷԿ-ի արագահոս
Kindergarden-36-3
Երևանի թիվ 36 մանկապարտեզ
27.02.2015թ. Ավարտվել են Դիլիջան և Ջերմուկ քաղաքների կեղտաջրերի մաքրման կայանների կառուցման աշխատանքները

Ջերմուկ և Դիլիջան քաղաքներում գործարկվեցին գերմանական բարձրակարգ սարքավորումներով հագեցված կեղտաջրերի մեխանիկական մաքրման նոր կայաններ «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրի» շրջանակներում, Եվրոպական միության, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի ու ՀՀ կառավարության ֆինանսական աջակցությամբ:

Դիլիջան քաղաքից մոտ 12կմ դեպի ներքև` Աղստև գետի աջ ափին կառուցված 200 լ/վ հզորությամբ կեղտաջրերի մեխանիկական մաքրման կայանը հնարավորություն է տալիս առանց պոմպակայանի անհրաժեշտության Դիլիջան քաղաքի, ինչպես նաև Թեղուտ և Հաղարծին համայնքների միացում կառուցվող կեղտաջրերի մաքրման կայաններին:

Ջերմուկ քաղաքից 3.5կմ դեպի ներքև, Կեչուտի ջրամբարի արևմտյան մասում կառուցված կեղտաջրերի մեխանիկական մաքրման կայանը հնարավորություն է տալիս առանց պոմպակայանի անհրաժեշտության Ջերմուկ քաղաքի ինչպես նաև նախատեսվող զարգացման տարածքների մաքրված կեղտաջրերի արտանետում դեպի Կեչուտի ջրամբարի արևմտյան մասի երկայնքով անցնողէ գոյություն ունեցող կեղտաջրերի կոլեկտոր: